Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի հին անեկդոտ կա:
Ջեբկիրը մտնում է աղքատի ջեբը, հետո ապտակում է նրան:
Աղքատը հարցնում է, թե ինչու՞ է ապտակում: Ջեբկիրն էլ, թե՝ հերիք չի ջեբդ ծակ է, տրուսիկ էլ չես հագել:
Նախկին իշխանությունների լաքեյները չարախնդում են իշխանության կողմից կոմունալ վճարներին ուղղված միջոցառումների վրա:
Ամիսներ առաջ նույն բանն անում էին թոշակների և աշխատավարձների բարձրացման կապակցությամբ:
Իհարկե, քիչ է, բայց ձեզ հաշիվ տվե՞լ եք, թե ձեր տերերը ինչ ժառանգություն են թողել:
Նրանք վերը նշված ծակ գրպանով ու անտրուսիկ աղքատ պետություն են փոխանցել, ասպատակված ու թալանված, հազար կարկատաններով:
Պետությունից միայն ոսկորն էիք թողել: Լավ է, որ այս երկու տարում փող հետ գցվեց, թե չէ աղետալի էր լինելու մեր վիճակը:
Լռե՛ք,այ…»: