Պետությունը կթու կով չի․ բժիշկ Վահե Տեր-Մինասյանի գրառումը՝ կոմունալներ վերաբերյալ

ANIMALI CELEBRI

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի միջոցով կոմունալային ճգնաժամի պայմաններում աջակցություն է ստացել 600.000-ից ավել գազի, մոտ 600.000 էլեկտրանէներգիայի և մոտ 400.000 ջրի բաժանորդ:

Մարդիկ, կան, սակայն, որոնք անկախ իրենց ունեցած հնարավորություններից, սպառած գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց չեն մուծել:

Իսկ այն մարդիկ, որոնց բաժանորդային հաշիվներին նստել է այդ աջակցության գումարը,

բայց սոցիալական դժվարություններ չունեն, կարող են այդ գումարի չափաբաժնով, իրենց ցանկության համաձայն, փոխանցումներ անել Covid-19-ի հաղթահարման նպատակով բացված հաշվին:

Մարդը 300.000 դրամ աջակցություն է ստացել, սակայն կոմունալ ծախսերը չի վճարում: Մենք պետք է իրար օգնություն ցուցաբերենք: Արդեն տաք է, ապրիլին էլ է տաք եղել, այնպես որ ծախսն էլ է քիչ:ՀՀ Կառավարությունն արդեն մի քանի միլիարդի աջակցություն է ցուցաբերել, դուք էլ ձեր պարտքը վճարեք:

Այս առիթով Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պետությունը կթու կով չի
Պետությունը մեր տունն է, որի պատերը պետք է ամեն օր ամրացնել, այլ ոչ թե մտածել պատից քար պոկելու մասին։
Խնդրում եմ ու պահանջում իմ կոմունալ վճարումներից հեռու մնալ, անկախ դրանց չափից։
Անկեղծ ինձ համար վիրավորական է, որ ուրիշն իմ փոխարեն վճարի։ Մի քիչ արժանապատվություն…

Թող օգտվեն նրանք,ովքեր դրա կարիքն իսկապես ունեն․․․

Rate article