Այսօր առաջարկում ենք ձեզ պատրաստել շատ նրբահամ ու հեշտ պատրաստվող մի տորթ, որն, անկասկած, դուր կգա բոլորին։
Տորթ «Նատաշա
Բաղադրիչներ
Խմորի համար
3 ձու
1,5 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ սոդա
1 մարգարին
2 բաժակ ալյուր
Կրեմի համար
250 գրամ թթվասեր
150 գրամ շաքարավազ
1 բաժակ ընկույզ
Կարող եք ավելացնել նաև չամիչ, ցիտրուսային ցուկատի խորանարդիկներ։
Պատրաստումը
Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել քացախով հագեցած մեկ թեյի գդալ սոդա։
Մեկ տուփ մարգարինը առանձին հարել 3 բաժակ ալյուրի հետ։
Բոլորը խառնել և հունցել խմոր, այնուհետև՝ բաժանել 4 մասի։
Բլիթները լավ գրտնակել և թխել ջեռոցի կամ կաթսայի մեջ։
Կրեմի պատրաստման համար թթվասերը, վանիլը և շաքարավազը միասին հարել, ավելացնել ընկույզ։
Պատրաստելուց հետո, թողնել մի փոքր փափկի և մատուցել։
Բարի ախորժակ