Կապանի ՏԻՄ ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է «Շանթ» դաշինքը։ Ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Փարսյանը սոցցանցի իր էջում պարբերաբար հրապարակում է նախնական արդյունքները։ Այս պահի դրությամբ «Շանթ» դաշինքը ստացել է 2223 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1061 ձայն:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը: