Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com

Չորս հոգով ծեծել են իրենց ընկերոջն ու սպանել, քանի որ վերջինս չի ցանկացել գարեջուր խմել

Չորս հոգով ծեծել են իրենց ընկերոջն ու սպանել, քանի որ վերջինս չի ցանկացել գարեջուր խմել

ANIMALI CELEBRI

Չորս երիտասարդ մեղադրվում են իրենց ընկերոջը ծեծելով սպանելու մեջ,

քանի որ նա հրաժարվել է գարեջուր խմել ու տուն գնալու ցանկություն է հայտնել։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանում, սակայն տուժածը մարմնական վնասվածքներով հայտնաբերվել է Կոտայքում, որից օրեր անց մահացել է։

Այսպես՝ 2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Հետագայում պարզվել է, որ երիտասարդը Երեւանի բնակիչ է՝ ծնված 1991 թվականին։ Դեպքի ժամանակ եղել է 26 տարեկան։ Վերջինս դրա նախօրեին՝ օգոստոսի 30-ին հանդիպել էր ընկերներին, որոնք էին դարձել են նրա վերջին տեսնողները։

5 տղաներ, որոնց թվում նաեւ 26-ամյա Արմեն Սարգսյանը շրջել են վարձակալված «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով։ Էրեբունի թաղապետարանի վարչական շենքի մոտ տուժողը պահանջել է կանգնեցնել մեքենան, որպեսզի ծխախոտ գնի։ Տուժողը և տղաներից մեկն իջել են ավտոմեքենայից։ Նրանք երկուսն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել և ծխախոտը տարբեր խանութներից գնելու շուրջ սկսել են վիճել։ Այնուհետև առանց այն գնելու կրկին նստել են ավտոմեքենա։ Նախքան ավտոմեքենայի շարժվելը՝ տղաները որոշել են գարեջուր խմել, սակայն տուժողը հրաժարվել է և տուն գնալու ցանկություն հայտնել։ Դա վրդովվեցրել է մեքենայում գտնվողներին եւ հենց ավտոմեքենայի մեջ սկսել ծեծել նրան՝ տարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, նաեւ՝ գլխին։

Օգոստոսի 31-ին վաղ առավոտյան տուժողին տեղափոխել են Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, որտեղ ել նրան թողել են ու հեռացել։ Նույն օրն անգիտակից վիճակում նա հայտնաբերվել է և տեղափոխվել «Հրազդան» ԲԿ։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 3-ին, գիտակցության չգալով մահացել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով խմբի կողմից սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7,10 կետերով։ Քրեական գործն ուղարկվել է դատարան, որը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։

(Visited 1 times, 1 visits today)
Rate article