Ուշադրություն ․ՊՆ նոր հայտարարություն է տարածել․ մանրամասներ

Սոցցանցերում հայտնվել էին տեղեկություններ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Արցախից տեղափոխել են Նուբարաշեն:

 

Այս մասին նշված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունում.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:

Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։

Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից»։

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ

(Visited 78 times, 78 visits today)
Rate article