Ուշադրություն.Վարչապետի կոչը բխում է ՀՀ Սահմանադրությունից և ամբողջովին օրինական է

ANIMALI CELEBRI

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԸ ԲԽՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Վարչապետի կոչից հետո ստացա բազմաթիվ նամակներ նրա կոչի օրինականության հետ կապված:


Պատասխանեմ միանգամից՝
Այն բխում է ՀՀ Սահմանադրությունից և ամբողջովին օրինական է:
Այսպես՝
ՀՀ Սահմանադրության 2-րդ,4-րդ և 5-րդ հոդվածները սահմանում են որ՝
Հայաստանում իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիր,գործադիր և դատական պատկանում են ժողովրդին և դրա յուրացումը որևէ անձի կողմից քրեօրեն պատժելի է:

Վերջին 20 տարում դատական իշխանությունը եղել է յուրացված հանցավոր ռեժիմի ղեկավարների կողմից,նրանց կողմից նշանակված դատավորների միջոցով:
Այսօր հանցավոր ռեժիմի պարագլուխները չկան,բայց նրանց հանցակիցները՝ դատավորները դեռևս շարունակում են յուրացված պահել դատական իշխանությունը:
Դրա լավագույն ապացույցը այն է,որ դատավորների կայացրած վճիռներից գոհ են միայն իրենք և դժգոհ է հասարակությունը,ինչը նշանակում է որ վճիռները արդար չեն և չեն բավարարում օրենքների և հասարակության բարոյական նորմերի պահանջներին:


Փաստացի չի գործում ՀՀ Սահմանադրության անփոփոխ նորմը,որից էլ բխում է որ այդ մասով ՀՀ ում սահմանադրական կարգը դեռ տապալված է:

Ի՞նչ պետք է անի Ժողովվրդի Վարչապետը երբ առկա է ՀՀ ում տապալված սահմանադրական կարգ:
Նա և ՀՀ Նախագահը պարտավոր են այն վերականգնել և դատական իշխանությունը նույնպես վերադարձնել Ժողովրդին:
Սակայն ինչպես գործադիր և օրենսդիր իշխանությունների դեպքում,այս դեպքում նույնպես այն պետք է վերցնի ժողովուրդը,ուժային ՝ոստիկանական միջամտությունը այս դեպքում նպատակահարմար չէ և կտա շահարկումների տեղիք:

ՈՒժային միջամտությունը կլինի իրավաչափ երբ ժողովրդի կողմից իր իշխանության վերականգնման ճանապարհին,դատական իշխանությունը յուրացրած դատավորները խոչնդոտներ կստեղծեն:

Այդ պատճառով Վարչապետի կոչը իրավաչափ է և պետք է ժողովուրդը անմիջապես իրացնի իր սահմանադրական իշխանության իրավունքը և վերցնի դատական իշխանությունը նույնպես:
Այս քայլով իր տրամաբանական ավարտին կհասցվի ՀՀ ում սահմանադրական կարգի վերականգնումը,որը տապալվել էր 1998թ-ին
Ռ,Քոչարյանի նախագահ դառնալու օրվանից:
Բոլորս դեպի դատարաններ:

Ֆեյսբուք՝ Արտակ Գալստյան

(Visited 200 times, 68 visits today)
Rate article