Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների հետևյալ մասնագիտությունների գծով`
էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող, փականագործ, վարորդ, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար և այլն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծառայության ընթացքում պայմանագրային զինծառայողները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից և արտոնություններից:
Ծառայության ժամկետը սահմանվում է՝ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների:
Տեղեկացնում ենք, որ ՊԲ-ում ներդրված նոր կարգի համաձայն`
պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունված զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման արդյունքում, վերջիններիս հնարավորություն կտրվի շաբաթ և կիրակի օրերին զբաղվել իրենց ընտանեկան ու կենցաղային հոգսերով,
իսկ հունիսի 1-ից նրանց տրամադրվող դրամական բավարարման չափը, կախված ծառայողական առանձնահատկությունից, արդեն իսկ աճել է 15-ից 25 տոկոսով:
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատ կամ ՊԲ կադրերի բաժին: