Ուշագրավ․ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը հիմնականում վերաբերում են «Մարտի 1-ի» գործին․ Վանեցյան

ANIMALI CELEBRI

Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած փաստաթղթերի մեծ մասը

վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն նաեւ հայտնեց, որ անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերել է «Մարտի 1-ին»․ «Եկեք մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ ՝ այո, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային»։

Արթուր Վանեցյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանի հիշտակած գաղտնի զեկույցին, որի մասին վարչապետը խոսել էր իր արձակուրդի վերջին օրը, ծանոթ չէ․

«Ես այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, վարչապետի ուղիղ եթերից եմ դրա մասին իմացել»։

Նա ընդգծեց՝ կծանոթանա թղթերին, եթե լինի հանցակազմ, կլինի հետեւանք, եթե ոչ՝ ուրեմն ոչ։

(Visited 143 times, 143 visits today)
Rate article