
Ստյոպա Սաֆարյանը գրել է.

Ես չգիտեմ, թե Ամուլսարի հարցով ինչ որոշում կկայացնի ՀՀ կառավարությունը և վարչապետը, դա կհամընկնի իմ ցանկության ու դիրքորոշման հետ, թե ոչ (իմ առաջարկը և պատկերացումը մնում է հանրաքվեն), անկախ ամեն ինչից, որևէ մեկին չթվա, թե դավաճանելու ենք բոլորիս համար բաղձալի ու երկար սպասված հեղափոխությանը, կամ թույլ ենք տալու, որ ոմանք Ամուլսարը ցատկահարթակ դարձնեն կեղտոտ ռեվանշիստական խաղերի համար։
Ամենահեշտը այս ամենին կտրուկ ոչ ասելն է /ինչը անում են իմ լիքը հայրենակիցներ ու ընկերներ/, բայց լիքը բան կա, հավատացեք, որ դեռ չեմ գրում /լիքը մարդիկ ու ուժային կենտրոններ հեռավոր հաշվարկներ ունեն այս ամենի հետ կապված, որոնց երբևէ կանդրադառնամ/, ու առայժմ մտածում եմ բոլոր հարթությունների խաղերից երկրի շահած դուրս գալու մասին, այլ ոչ թե տատանվում եմ որևէ բանի արանքում։

Իսկ շերտերը, հավատացեք, շատ են, ու պետք է կառավարվեն բոլորը՝ կարճաժամկետից մինչև երկարաժամկետ։







