Դե ինչ, այս գրառումը տեսնող սիրելիներ… Իմ երաժշտա-պրոդյուսերա–արվեստա-լեզվաբանա-վիդեոգրաֆ հալին` էսօր, առանց որևէ մեկին զգուշացնելու կամ զեկուցելու, որպես կամավոր գնացի իմ լուման ներդնեմ քաղաքապետարանի աղբահավաքային առօրյա աշխատանքի մեջ: Որպես հասարակ քաղաքացի, ով հոգնեց կարդալ ֆեյսբուքյան մուննաթը և նեգատիվը փողոցներում կուտակված աղբի մասին: Ուղղակի որոշեցի փորձել ինքս գնալ ու Երևանի խաթր դառնալ վոլոնտյոր/կամավոր (անվճար) աղբահավաք, զիբիլ հավաքող:
Պատրաստ էի սկզբի համար ողջ օրս նվիրել, բայց ուժերս հերիքեցին միայն 4 լիառատ աղբակետի Արաբկիրի տարածքում: 4 կետից ավել ֆիզիկապես չդիմացա (շատ էր աղբը, ու շատ շոգ էր). չնայած առողջ ապրելակերպ վարող եմ, բայց 5-րդ աղբակետին հասնելուն պես հասկացա, որ սիրտս ու մարմինս կարող են իրոք չդիմանալ ֆիզիկական գերլարմանը:
Սակայն կիսվեմ տպավորություններովս ու նկատառումներովս: Մեքենաները թարմ, լավ, օպտիմալ մաքուր վիճակում են: Կազմակերպիչները հիանալի մարդիկ են: Աշխատողները — առնվազն ում հետ էի թիմում — նույնպես ընտիր մարդիկ: Իմ կաշվի վրա հասկացա, որ այդ մարդիկ իսկապես հերոս են. դա մի անտանելի ծանր, հսկայական համբերություն և ֆիզիկական ուժ պահանջող գործ ա:
Ու գիտե՞ք, որն էր ամենահիմնական սեփական եզրակացությունս քաղաքի աղբալի վիճակի մասին: Ոչ թե որ աղբահավաքներն իրենց գործը վատ են անում: Այլ որ Երևանի բնակիչները չունեն աղբ թափելու էլեմենտար կուլտուրա: Ամեն ինչ սկսում ա հենց դրանից: Մարդիկ չեն օգտագործում հատուկ աղբի համար վաճառվող սև/սպիտակ մեծ տոպրակներ, որոնց մեջ կարելի էր կոկիկ հավաքել աղբն ու բերել արկղի մոտ: Կամ էլ, եթե սովորական առևտրային տոպրակներով են նետում աղբը, նույնիսկ չեն փակում/կապում տոպրակի եզրերը (!!!): Էսօր իմ ձեռքով` բաց տոպրակներից դուրս եկած ճաշեր եմ թափել, քաքոտ պամպերսներ, արյունոտ տակդիրներ, ջարդված ձվեր ու էլի հազար ու մի բան, որ պիտի գտնվեր փակ տոպրակում կամ թուփում: Այդ ամենն, իհարկե, անում էի սիրով ու (զարմանալիորեն) բացարձակապես առանց որևէ զզվանքի: Բայց, ցավոք, չէր լքում այն զգացումը, որ էս քաղաքի մարդկանց կարգախոսը կարծես լինի «իմ տնից դուրս թեկուզ աշխարհի վերջը գա` թքած»:
Ասածս էն ա, որ եթե աղբակետերում կուտակված աղբը ճիշտ ձևով դրված լիներ — մարդավարի, ոչ թե խոզավարի — ապա աղբահավաքի աշխատանքն առնվազն 20 անգամ կարագանար: Չեք պատկերացնի, ինչ հարգանք ա հիմա մոտս այդ մարդկանց նկատմամբ: Կյանքումս լեզուս չի պտտվի նրանց փնովել, արդեն իմանալով ու հասկանալով, թե ինչ կարգի մեծածավալ, գիպերհսկայական աշխատանք ա դա: Ավելի շատ կաղաչեի բոլորիս. սովորենք աղբ տափելու էթիկան, պինդ կապենք տոպրակները կամ էլ շաբաթվա/ամսվա կտրվածքով գնենք հատուկ մեծ աղբապարկեր (ամեն սուպերմարկետում կա, թանկ չեն): Մեր քաղաքն ա, մեր երեսն ա: Քաղաքը շտապ ուշքի ա պետք բերել: Սկսենք աղբը ճիշտ թափելուց: Եւ գուցե շաբաթը 1-2 անգամ կամավորություն անենք, օգնելով մեր Երևանին աղբահավաքությամբ:
P.S. Օրվա սկզբին մի քանի նկար արեցի, որ չստացվի հորինել եմ, բայց հետո արդեն սելֆի-մելֆիի վախտը չէր, գործը շատ էր, ձեռքերս էլ աղբոտված (չնայած ձեռնոցներով էի): Ուժասպառ տուն եմ հասել` միայն ափսոսալով, որ ավելի շատ չկարողացա մնալ: Բայց, կարծում եմ, կրկին կգնամ