Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
Ո՞ւր էիք, երբ ձեզ «կզցնողները» թքում էին մեր ինքնիշխանության վրա
Էդուարդ Շարմազանովի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի:
«Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆն ու՞ր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին և կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից…Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ:
Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել և՛ ՌԴ դեսպանատանը և՛ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաև ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞… Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ»․- ֆեսբուքյան իր էջում Շարմազանովը:
Պարոն Շարմազանով, բնական է որ տեղի ունեցածը ձեզ համար տարակուսելի է ու անընդունելի, քանզի տարիներ շարունակ ձեր թիմը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկիրը ղեկավարել է «կզողի» կարգավիճակում: Բնական է նաև, որ հիա էլ դուք մեծ խանդավառությամբ հանդիպում եք ձեզ կզցնողի դեսպանի հետ և հպարտանում այդ հանդիպման փաստով:
Հիմա հարցս: Ո՞ւր էիք, երբ ձեզ կզցնողները կանացի խալաթով դատարան էին բերել Հայաստանի հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Ո՞ւր էիք, երբ ձեզ կզցնողները օրը ցերեկով Հայաստանից փախցրին Գյումրիում հայկական ընտանիքը վերացրած Պերմյակովին: Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք «ձեր ծանր խոսքն ասում»:
Վախենում էիք չէ, որ թթու խոսցքից ջղայնացած ձեզ կզցնողները կարող են քացու տակ գցել:
Վախենում էինք, դրա համար շարունակ թքում էին մեր ինքնիշխանության վրա, իսկ դուք ասում էիք անձրև է գալիս:
Մեկնաբանեք սոցցանցերում և կիսվեք ընկերների հետ