Շատ համեղ բալի կոմպոտի բաղադրատոմս

ANIMALI CELEBRI

Բաղադրիչներ երեքլիտրանոց տարայի համար.


բալ – 500 գ,
շաքարավազ – 300 գ,
ջուր

Բալը լվանալ, կոթերը հեռացնել, լավ լվանալ, լցնել ստերիլ բանկաների մեջ: Վրան եռացած ջուր լցնել: Ջուրը պետք է լցնել բարակ շիթով:

Ծածկել եռացած ջրով մշակած մաքուր կափարիչով, թողնել այդպես թրմվի մի քանի ժամ: Այդ ընթացքում պտուղները ծանրանում և իջնում են ներքև:

Բալի համ ստացած ջուրը դատարկել կաթսայի մեջ, եռացնել, ավելացնել 300 գ շաքարավազ, եփել 5-7 րոպե, մինչև շաքարի բյուրեղները լրիվ հալվեն:

Օշարակը լցնել բալով լի բանկաների մեջ մինչև վերջ, փակել: Շուռ տալ, փաթաթել և թողնել այդպես հովանա:

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ

(Visited 933 times, 15 visits today)
Rate article