Կառավարությունն աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին աջակցություն չի հատկացվել՝ կանխավարկածով, որ նրանք նպաստ են ստանում, բայց այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստավորներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն: Միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվին՝ անկախ նրանից 11-րդ միջոցառման շահառո՞ւ են, թե՝ ոչ։ Մնացած մասն առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կհատկացվի նրանց», – ասաց Փաշինյանը։