Ներկայացնում ենք շատ համեղ և նուրբ բիսկվիթի բաղադրատոմս, որի պատրաստումը չի պահանջում մեծ ջանքեր, ստացվում է շատ փափուկ և թեթև։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 185գ ալյուր
- 0,5թ․գ․ փխրեցուցիչ
- մի պտղունձ աղ
- 160մլ սառը կաթ
- 30գ կակաո
- վանիլին
- 3 ձու
- 130գ շագանակաույն շաքարավազ
- 130գ կարագ
- շոկոլադ և ընկույզ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակ․
Առաջին հերթին խառնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը։
Առանձին տարայի մեջ դնել փափկած կարագը և շաքարավազը, նաև վանիլինը։ Հարիչով խառնել։
Մեկ-մեկ հատ ավելացնել հավկիթները՝ չդադարելով հարել։ Հարելու ընթացքում ավելացնել նաև աղը։
Լցնել ալյուրով խառնուրդի կեսը և 80մլ սառը կաթ։ Հարել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։
Վերջում ավելացնել մնացած կաթն ու ալյուրը, կրկին հարել։ Ստացվում է կրեմի նման հարթ խմոր։
Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել, մեջը լցնել խմորը և թեթևակի թափահարելով՝ հավասարեցնել խմորը։
Տաքացնել ջեռոցը մինչ 180 աստիճանի և մեջը դնել տապակը։ Թխել 50 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով։
Զարդարել հալացրած շոկոլադով և ընկույզով։
Բարի ախորժակ։