Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկվելու է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Ըստ որոշման՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% –ի չափով: