Արցախի շրջաններում շարժական կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքն ապահովող ժամանակակից արևային վահանակների բջջային կապի աշտարակների կահավորման աշխատանքներ են իրականացվում:
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ։
Նշվում է, որ Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և վերահեռարձակող սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում:
«Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային կապի՝ սահմանազատման գծի մոտ գտնվող աշտարակի վրա կատարվող աշխատանքների անվտանգությունը։ Ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել աշխատանքների իրականացման անվտանգությունը», — ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։