Նիհարում ենք 7 կգ 7 օրում: Հնդկաձավարի էֆեկտիվ դիետա մեկ շաբաթվա համար

ANIMALI CELEBRI

Հնդկաձավարով  ամենահայտնի մոնոդիետան չի պահանջում մեծ ծախսեր եւ տալիս է չտեսնված արդյունք:

Հնդկաձավարը հարուստ է բջջանյութով, հետեւաբար դրանից պատրաստած կերակուրները հագեցնում են ու շուտ չեն առաջացնում քաղցի զգացում:

Հնդկաձավարով  մոնոդիետայի դրական կողմերը.

Այս դիետան ծախսատար չէ: Հեշտ է պահվում: Պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, В1, В2, В9, Е վիտամիններ, քիչ ածխաջրեր: Այս դիետայով օրական հնարավոր է կորցնել մինչեւ 1կգ քաշ, սակայն այն ոչ բոլորին է ցուցված:

1 բաժակ մաքրած եւ լվացած հնդկաձավարը թրջեք 2-3 բաժակ եռացրած ջրով, փակեք կափարիչով եւ կաթսան փաթաթեք սրբիչով: Կարող եք թողնել ամբողջ գիշեր:

Ամբողջ օրը կարող եք ուտել այս շիլան որքան կցանկանաք, սակայն միայն դա: Լավ կլինի ուտել օրական 6 անգամ: Վերջինը քնելուց 4-6 ժամ առաջ:

Հնդկաձավարի շիլայի հետ կարելի է խմել անյուղ կեֆիր, օրական մինչեւ 1 լիտր եւ ուտել ոչ քաղցր կանաչ խնձոր:

Անյուղ կեֆիրը պետք է խմել ուտելուց կես ժամ առաջ կամ կես ժամ հետո: Լավ կլինի օրական խմել 1,5լ մաքուր ջուր: Պետք չէ հրաժարվել խոտաբույսերով կամ կանաչ թեյից: Սուրճ կարելի է, սակայն չպետք է չարաշահել:

Եթե չեք կարող դիմանալ առանց քաղցրի, ապա շիլային ավելացրեք 2-3 սալորի կամ ծիրանի չրի կտորներ: Ոչ յուղոտ 20-30 գրամ պանիր: Կարող եք ձեզ թույլ տալ նաեւ մրգեր, բացի բանանից, արմավից, բալից եւ թարմ բանջարեղեն, բացի օսլայով հարուստ կարտոֆիլից:

Չնայած երաշխավորված արդյունքին, շատ դիետոլոգներ համարում են այն չհավասարակշռված եւ օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերի օրական պահանջը չլրացնող: Հետեւաբար այս դիետային պետք է հետեւել միայն ծայրահեղ դեպքերում, սեղմ ժամկետում արդյունք ստանալու համար: Ուշադիր հետեւեք ինքնազգացողությանը եւ մի կորցրեք ձեզ առաջին հաջողությունից:

Կիսվեք այս դիետայով ընկերների հետ:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net  կայքից:

Rate article