«Կառավարական դաչաների», այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը վարակված է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ, և արդեն մեկ ամիս է, ինչ վիրուսի դեմ բուժում է ստանում։
Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանությամ համար դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի
խոսնակ Մանե Գևորգյանին, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման
տեղեկատվության չի տիրապետում։
«Չեմ կարող հաստատել, նման բան կա, թե ոչ»,-կարճ նշեց վարչապետի մամուլի խոսնակը։
Լիդա Եղիազարյան