Նիկոլա Ազնավուրը ՀՀ կառավարությանն է դիմել կարևոր առաջարկությամբ

ANIMALI CELEBRI

Հանրային խորհրդից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր»

հիմնադրամը Ու հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։«Հիմնադրամը հայտնել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ հարցի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ

Կառավարությունը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի և նրա համապատասխան հանձնաժողովների

կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս ու մյուս խնդիրների քննարկումն և եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային

կամ հեռավար եղանակներով։Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված փաթեթը, բայց ոչ պակաս կարևոր

է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։Ուրախ կլինենք ձեր դիտարկումները և կարծիքները ստանալ այս խնդրի կապակցությամբ»

Rate article