Տրանսյուղեր
Սրանք ոչ հագեցած ճարպեր են, որոնք ստանում են բուսական յուղերի վերամշակման արդյունքում։ Դրանք մեծ քանակությամբ են պարունակվում․
- ֆասթֆուդ
- քաղցր հացաբուլկեղեն
- չիպսեր, քաղցր եգիպտացորենի ձողիկների մեջ։
Տրանսյուղերի շարքին են դասվում նաև հիդրոգենիզացված յուղերը, որոնք կան մի շարք մթերքների մեջ։ Բացի ուղեղից, դրանք ազդում են սրտի աշխատանքի և սրտանոթային համակարգի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նման յուղերը կարող են դառնալ դեմենցիայի և Ալցգեյմերի հիվանդության առաջացման պատճառ։
Արագ ածխաջրեր
Օրվա ընթացքում շատերն են սիրում միջանկյալ սնունդ ընդունել, հատկապես երբ լիարժեք սնվելու ժամանակ չի լինում։ Արագ ածխաջրերը վարկենապես բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Դուք սկզբում զգում եք էներգիայի կտրուկ ավելացում, սակայն արդյունքը շատ շուտ անհետանում է։
Փակոցներ
Փակոցների, երշիկեղենի, ապխտած ձկան մեջ շատ մեծ քանակությամբ աղ է պարունակվում։ Երբ օրգանիզմում նատրիումի մակարդակը բարձր է, առաջանում է հեղուկի կուտակում։ Արյան շրջանառությունը դանդաղում է։ Փորձելով իր համար ճանապարհ բացել՝ լիմֆան բարձրացնում է անոթների պատերի վրա ճնշումը, ինչն էլ առաջացնում է հիպերտոնիա։ Բարձր արյան ճնշման դեպքում մարդ զգում է ուժեղ գլխացավ, սրտխառնոց և գլխապտույտ։
Բուրավետիչներ և ներկանյութեր
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնսերվատնտները վնասում են մեր օրգանիզմին։ Բոլորը գիտեն այդ մասին, սակայն շարունակում են ուտել այդ ամենը։ Բուրավետիչները սնունդ ու ըմպելիքները ավելի համեղ ու ախորժելի են դարձնում, բայց, միևնույնն է, խուսափեք նման մթերքից։