Միայն տեսեք թե ինչ ունեցվածք հասցրին «դիզել» Քոչարյանին ազատ արձակելու որոշում գրած դատավորները…

ANIMALI CELEBRI

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, անցած տարի 10 մլն դրամով վաճառել է բնակարան:

Պապոյանի փոխառությունները 2018 թվականի վերջին կազմել են 2.2 մլն դրամ: Իսկ դրամական միջոցը կազմել է 20 դոլար: Դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որն ամսական կազմել է 661 հազար դրամ: Ըստ պաշտոնը ստանձնելու 2015 թվականի հայտարարագրի`դատավորն ունի մեկ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ ավտոտնակ եւ մեկ հատ BMW 320 մակնիշի ավտոմեքենա:

Նկատենք, որ Պապոյանը պարբերաբար բնակարաններ է վաճառում, օրինակ, 2016 թվականին նա 31 մլն 340 հազար դրամով եւս մեկ բնակարան է վաճառել: Իսկ ահա 2014 թվականի հայտարարգրով նա 71 մլն 610 հազար դրամով գնել է մեկ բնակարան, 7 մլն 440 հազար դրամով մեկ ավտոտնակ: Բացի այս, նույն տարում 91 մլն 300 հազար դրամով վաճառել է բնակարան, իսկ 6 մլն 225 հազար դրամով ավտոտնակ: Իսկ ահա նրա կնոջ` Մադլեն Պապոյանի դրամական միջոց չունի, ընդամենը որպես եկամուտ հայտարարեգրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմել է 67 հազար դրամ եւ ստացած 200 հազար դրամի չափով փոխառությունը: Իսկ ահա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել: Բայց 2017 թվականի պաշտոնական հայտարարգրով Ռշտունու դրամական միջոցները կազմում են 45 հազար դոլար եւ 35 մլն դոլար:

Իսկ որպես եկամուտ հայտարարգրած աշխատավարձն ամսական կազմում է 693 հազար դրամ: Բացի այս դատավորն ունի նաև մեկ բնակարան եւ մեկ BMW X5 մակնիշի ավտոմեքենա: Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով: Այսօր տեղեկություններ եղան այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրած 3 դատավորներից երկուսը վերոնշյալներն են, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն. պլանավորել էին կասեցնել գործը:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն»,- համացանցի իր էջում գրել էր դատական փորձագետ Արտակ Գալստյանը:

Rate article