Վարչապետ Փաշինյանն այսօր Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին:
«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար»,- մեկնաբանել է նա:
https://www.facebook.com/watch/?v=228705059176581&t=0