Հետևելով ամենօրյա լրահոսին համացանցում՝ մի տգեղ երևույթի ենք ականատես լինում։
Ցանկացած ռուս, անկախ նրանից ով է նա իր ապրածով և ինչ ունի արած Հայաստանի հանդեպ, կարող է գնահատական տալ մեր հասարակական-քաղաքական կյանքին բացասական երանգով։
Եվ մեր <<հայվաններն>> էլ անմիջապես տարածում են համացանցում, փոխանակ տվյալ հեղինակին, կամ հեղինակի գործատուին նամակ գրեն և պահանջեն հարգել Հայաստանի Հանրապետությունը։
Ինձ հետաքրքիր է մի բան։ Մեր արժան ու անարժան ԶԼՄ-ները երբևիցէ մոնիտորինգ արել են, թե մենք ինչ ենք մտածում Ռուսաստանի նախկին և ներկա ղեկավարների մասին, Ռուսաստանի ներքաղաքական կյանքի մասին։
Եվ այն, ինչ մենք մտածում ենք, copy-paste արվու՞մ է ռուսական ԶԼՄ-ներում։
Եղեք իսկական լրագրող և քննադատեք առողջ, բայց երբեք մտքի և գրչի ստահակ մի եղեք։
Հասկանում ենք, որ փող վաստակելու խնդիր կա, բայց դա մի արեք անբարոյականությամբ։ Մի՞թե այդքան հաճելի է մտքի և գրչի <<պոռնկությամբ>> վաստակած գումարը ծախսել ընտանիքի համար, որը սրբություն է։
Էտ գրչի <<պոռնկությանը>> վերջ տվեք լրագրողներ, բավական է տարածել ամեն բարո և անբարո օտար մարդկանց մտքերը մեր պետության վերաբերյալ։
Բավական է կեղծ տեղեկություններ լցնել համացանց ներհայաստանյան հարցերի շուրջ։ Փորձեք լինել հայ ոչ միայն ազգանունով, այլ նաև ամենօրյա պահվածով և գործելաոճով։
Հ․Գ․
Մեր ազգի մեջ ինչու՞ են այսքան շատ բնածին տականքները։ Տեսնես ամենազոր Աստված ինչու՞ է մեզ այսպես պատժել։
Բայց գալու են այն պահը, երբ Աստծո օգնությամբ կմաքրվենք բնածին տականքներից։
Էդգար Մխիթարյան