Սա անթերի թխվածք է սուրճի կամ թեյի հետ հյուրասիրելու համար, իսկ մեծ ջանքեր բոլորովին չեն պահանջվում։
Անհրաժեշտ բաղարիչներ․
- ալյուր՝ 2 բաժակ
- ձու՝ 3 հատ
- շաքարավազ՝ 3/4 բաժակ
- սոդա՝ 1թ․գ․
- թթվասեր՝ 250գ
- մեղր՝ 200գ
կրեմի համար․
- մրգային յոգուրտ՝ 150գ
- եփած խտացրած կաթ՝ 1 տուփ
- լիկյոր՝ 1թ․գ․
Պատրաստման եղանակ․
Խմորի համար․ հարել ձուն և շաքարավազը, աստիճանաբար ավելացնել սոդան, մեղրը և թթվասերը։ Հարել խառնուրդը և ընթացքում մաղելով լցնել ալյուրը։
Տապակին ձեթ քսել և ալյուր ցանել։ Լցնել խմորը և թխել 220 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե, նախօրոք տաքացրած ջեռոցում։
Պատրաստի կորժը կտրել 3 շերտի։
Կրեմի համար․ խառնել խտացրած կաթը, յոգուրտը և լիկյորը։ Հարել։
Կորժերին կրեմ քսել և դնել միմյանց վրա։ Բոլոր կողմերից տորթին կրեմ քսել։
Զարդարել քերած շոկոլադով կամ մրգերով, թողնել սառը տեղում մի քանի ժամ։
Բարի ախորժակ։