«Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը 10 զոհով կարողացել է փրկել 3 միլիոն մարդու կյանք»։

ANIMALI CELEBRI

Դիմում եմ իրավապահ մարմիններին եւ պահանջում բերման ենթարկել Մարտի 1-ի սպանությունների գործով այս արժեքավոր ցուցմունքի հեղինակ արթուր դանիելյանին. «Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը 10 զոհով կարողացել է փրկել 3 միլիոն մարդու կյանք»։

Կարծում եմ, այս ցուցմունքը նաեւ ծանրակշիռ հիմք կդառնա քոչարյանական փաստաբանական խմբի համար՝ իրենց պաշտպանյալ մարդասպանին «հերոսի լուսապսակով» դատարանում ներկայացնելու համար։
Չէ՞ որ, ըստ ադեկվաԴ դանիելյանի պնդման՝ Քոչարյանն իրոք ՍՊԱՆԵԼ Է տասը ՀՀ անմեղ քաղաքացու, բայց սպանել է, որ փրկի մնացածներիս կյանքը։ Ալումյանին ասեք՝ մի տասը թաշկինակ դնի գրպանը, հետո գնա դատարան։
Ի դեպ, պետք չէ հայհոյել այս ադեկվաԴին, հակառակը՝ փայփայեք այս շատ կարեւոր ցուցմունքի համար, որ մինչեւ դատավարությունը գլուխը չուտեն քոչարյանականները։

Rate article