Մարդիկ փորձում են լքել Քաբուլը. ճանապարհերին հսկայական խցանումներ են (Տեսանյութ)
Մարդիկ փորձում են լքել Քաբուլը, ինչի հետևանքով առաջացել են հսկայական խցանումներ: Ինչպես հայտնել ենք, ժամեր առաջ Աֆղաստանի նախագահը վայր դրեց լիազորությունները:
Քաբուլն անցավ «Թալիբան» ահաբեկչական շարժման վերահսկողության տակ:
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը: Al Arabiya հեռուստաալիքի վկայակոչած թալիբների հայտարարությունը վկայում է այն մասին, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա»:
Տեսանյութը ստորև