Բաղադրամասեր
- ձուկ – 1 հատ
- շերտավոր խմոր – 1 տուփ
- չորացրած թարխուն
- կիտրոն — 1 հատ կարմիր և կանաչ պղպեղ – 1- ական
- ձու — 1 հատ
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
- Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել:
- Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից:
- Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել:
- Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել:
- Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել:
- Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել: Եփել 180 աստիճանում: