Ձենդ կտրի․ Բոշա, փչացած. Թեժ վեճ՝ երկաթուղու տոմսարկղի դիմաց. (Տեսանյութ)

ANIMALI CELEBRI

ArmDaily.am-ի ընթերցողների փոխանցմամբ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ում այժմ մեծ հերթեր են:

Մեզ տեղեկացրին, որ 4 դրամարկղներից մեկը չի աշխատել.«Բայց քանի որ մարդիկ շատ են, լավություն անելու համար, բացեցին կասսան:

Ում հերթը, որ պետք է լիներ մյուս կասսայում, ինքը բնականաբար պետք է մոտենար, բայց էտ պատուհանի մոտ ով կանգնած էր, այդ մարդը տվեց իր անձնագիրը և իրենից առաջն ու հետոն խառնվեց իրար: Բոլորը սկսեցին վիճել ու վանկարկել՝ բոշա, փչացած: Ահավոր խառը ու տհաճ իրավիճակ էր ստեղծվել»:

Մեր զրուցակիցն ասած, որ առաջարկ է եղել բանկերի նման տոմսարկղերում նույնպես հերթագրվելու ավոտմատ տարբերակ դնել, սակայն մերժել է առաջարկը.«Հերթերը շատ-շատ են: Ես ժամը 10:30- ից եկել եմ, ժամը 2-է արդեն լինում, նոր վերցրի տոմսը ու դուրս եկա:

Ես ամսի 17-ի համար էի տոմս վերցնում, բայց, եթե վաղը գայի էլ հաստատ չէր լինի տոմս, ստիպված այդքան հերթ կանգնեցի:Նշեմ, որ բոլորը Վրաստանի տոմսեր էին ցանկանում գնել»:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս վեճից ամենից շատ ազդվել էին ասիացիները, ովքեր երևի առաջին անգամ էին տեսնում տոմսարկղում այդպիսի վեճ և մեծ ոգևորությամբ այն նկարահանում էին:

(Visited 58 times, 58 visits today)
Rate article