ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նվեր Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական
ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Նվեր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ
գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ»,- ասված է հրամանագրում: