«Էս էլ ասեմ ու գնամ, քնեմ։
Հիմա հասկանում եք չէ՞, որ բնական ա, որ մեր «երգիչ֊երգչուհիները» ահավոր դիլխոր են հեղափոխության կապակցությամբ, ու տարատեսակ ստորագրահավաքներ են անում՝ Քոչարյանի ու մնացյալների համար։
Դե պատճառն էլ պարզ ա չէ՞։ Իրենք իրենց շրիշակից էլ ցածր «արվեստով» ( прости боже), այլևս դուրս են մնացել պետական տարատեսակ միջոցառումներից ու հոնորարներից։
Բա սիրտ ես, դիմացի։ Բա սա կյա՞նք ա, բա լա՞վ չէր առաջ։
Դե իսկ նախկին իշխանական գրչակների զարգացրած էն թեզն էլ, թե բա «առաջարկն է ստեղծում պահանջարկ», «ո՞վ ա մեղավոր, որ մեր ժողովուրդը դա է սիրում», նույնպես ի դերև եղավ։
Բանից պարզվում է, որ պետական մակարդակով կազմակերպված միջոցառումը կարող է լինել շատ բարձրաճաշակ ու դա կարող է շատ բարձր գնահատականի արժանանալ ժողովրդի կողմից։
Այսքանը։
Բարի գիշեր։