Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կվերաճի հավերժական խուսանավումների՝ վկաները կխուսափեն դատարան գալ, ոմանք կհրաժարվեն իրենց ցուցմունքներից, ոմանք գուցե նույնիսկ մեկնեն երկրից… փաստաթղթեր «կկորչեն»:
Վստահ եմ՝ փաստաթղթեր կան, որոնց չի հասել նախաքննական մարմինը, բայց որոնց կարող է հասնել Քոչարյանը: Մարդիկ վախենում են: Ինչպես վախեցավ առաջին ատյանի դատավորը: Վախենում են, որովհետև հիմա իրենք միայնակ են Քոչարյանի դեմ:
Քոչարյանի ազատության բարձրաստիճան երաշխավորները նրա՛ համար են երաշխավորել, ինքնին կասկածելի երաշխավորություն, իսկ վկաների կյանքի և ազատության երաշխավորն ո՞վ է:
Միայն չասեք՝ պետությունը կամ իշխանությունը: Առավել ևս՝ չեղած մի բան, որ արդարադատություն անունն է կրում:
Չեղած բանը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել առարկայորեն և ֆիզիկապես առկա Քոչարյանի վտանգից»:
ՀԳ․ Մեկնաբանությունում գրեք Ձեր կարծիքը գրառման վերաբերյալ։