Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևիկողմնակիցները հայտնել են, որ հատուկ ջոկատայինները գրոհել են քաղաքական գործչի առանձնատուն և ձերբակալել են նրան, փոխանցում է РИА Новости-ն:
«Հրաձգություն սկսվեց, ուժայինները նրան բռնեցին և ինչ-որ տեղ տարան»,- հայտնել են Ատամբաևի կողմնակիցները: Նշվում է, որ միջադեպի հետևանով կան վիրավորներ:
Ձերբակալության պատճառն այն էր, որ նա 3 անգամ հրաժարվել է որպես վկա ներկայանալ հարցաքննության՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման գործով:
https://youtu.be/aPjD24NTHk4