«Հանցագործի տեղը բանտում է․․․». Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությւնը Գլխավոր դատախազության կոլեգայի նիստում

ANIMALI CELEBRI

«Վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, սա չի նշանակում անթերի: Ես կարծում եմ՝ մեզնից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, սրտի, դժվար է ասել՝ կկարողանանք հասնենք կատարելության, թե ոչ»,- այսօր Գլխավոր դատախազության կոլեգայի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, այն գործառույթը, որը ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ:

«Եվ այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ: Եվ ՀՀ քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունն իրենց իրավունքի, իրենց անվտանգության դատախազությունն է և իրենց ապագան ապահովող դատախազությունն է»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս առումով առաջիկա անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը: Հանցագործի տեղը բանտում է և հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են:

«Ես ուզում եմ շեշտել, որ կոռուպցիայի դեմ պայքարում, այո, դատախազության ու մեր գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով՝ մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան: Կոռուպցիան կոռուպցիա է, անկախ նրանից, դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի նկատմամբ, թե այսօր գործողի:

Եվ այս առոմով մենք իսկապես անցյալի և ներկայի ճամփաբաժանի և խաչմերուկի առաջ ենք կանգնած: Եվ ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունը անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը և պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»,- ասաց նա:

(Visited 134 times, 134 visits today)
Rate article

ndax login

https://ndaxlogi.com

latitude login

https://latitude-login.com

phantom wallet

https://phantomwallet-us.com

phantom

atomic wallet

atomic

https://atomikwallet.org

jupiter swap

jupiter

https://jupiter-swap.com

https://images.google.com/url?q=https%3A%2F%2Fsecuxwallet.us%2F

secux wallet

secux wallet

secux wallet connect

secux

https://secuxwallet.com

jaxx wallet

https://jaxxwallet.live

jaxxliberty.us

gem visa login

jaxx wallet

jaxx wallet download

https://jaxxwallet.us

toobit-exchange.com Toobit Exchange | The Toobit™ (Official Site)

secuxwallet.com SecuX Wallet - Secure Crypto Hardware Wallet

jaxxliberty.us Jaxx Liberty Wallet | Official Site

Atomic Wallet Download

Atomic

Aerodrome Finance

ledger live desktop

ledgerlivedesktop.com

ledger live desktop ledgerlivedesktop.com

ledger live