Հայրենասիրության հիմնական կենդանի օրինակը հայ զինվորն է՝ իր ամենօրյա կեցությամբ, այն համարձակությամբ, որով կանգնած է սահմանին՝ պատրաստ ցանկացած իրադրության:
Այս թեմատիկայով երգերը մշտապես սիրված ու սպասված են, քանզի սրտամոտ են բոլորին. չկա մեկը, ով իր սրտի լարերով կապված չլինի սահմանում կանգնած քաջազունների հետ:
Այս երգերի մեջ ամենագեղեցիկներից ու ամենաստացվածներից մեկն էլ Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգն է, որի երաժշտության հեղինակը Արմեն Պողոսյանն է:
Երգը հնչել է բազում, բազմաթիվ անգամներ շատ-շատերի կողմից:
Երգի հիման վրա մշակվել են տարատեսակ հոլովակներ:
Ստորև մենք առանձնացրել են հատկապես մեկը, որտեղ պատկերված է Հայոց բանակի անցած ճանապարհը՝ իր սկզբնավորումից, հաղթահարած դժվարություններից մինչ փառապանծ հաղթանակներ, որոնք պատվաբեր ցանկացած հայի համար:
Երգն ու հոլովակը միասին հրաշալիորեն ներկայացնում են հայ զինվորին, նրա ազնիվ հոգին, պատվախնդրությունն ու հայրենիքին անսահման նվիրվածության դրսևորումները: