Հայտնաբերվել է Արսեն Թորոսյանի խորհրդականին պատկանող գրասենյակից գողություն կատարողը. Մանրամասներ

ANIMALI CELEBRI

Երեկ՝ մայիսի 9-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի

ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական

բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արա Հակոբյանին:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս կասկածվում է մայիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի

Խանջյան 13 հասցեում գործող «Individuum Casting Production» գրասենյակից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս գողանալու մեջ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, մայիսի 9-ին Արսեն Թորոսյանի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր

Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե ողջ դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:

Ինդիվիդումի գրասենյակը գտնվում է չորրորդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել:

Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ՝ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:

Դիտեք նաև՝

Rate article