Այսպիսի թխվածքաբլիթը չի կարող դուր չգալ որևէ մեկին։ Այն պատրաստվում է շատ արագ, առանց ավելորդ ջանքերի։
Ստացվում է գեղեցիկ, համեղ ու փափուկ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- սպիտակաձավար՝ 600գ
- կաթ՝ 200մլ
- շաքարավազ՝ 140գ
- ձեթ՝ 120մլ
- ձու՝ 1 հատ
- փխրեցուցիչ՝ 1թ․գ․
- վանիլին
Պատրաստման եղանակ․
Խորը տարայի մեջ միացնել ձուն, շաքարավազը, ձեթը։ Ավելացնել կաթը և հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։
Լցնել սպիտակաձավարի կեսը, վանիլինը և փխրեցուցիչը։ Խառնել գդալով և քիչ-քիչ լցնել մնացած սպիտակաձավարը։ Խմոր հունցել։
Որպեսզի սպիտակաձավարը ներծծի հեղուկը, ծածկել տարան սրբիչով և թողնել 1 ժամ։
Այնուհետև խմորից փոքր կտոր վերցնել և ձեռքերով գնդիկ ձևավորել։ Թաթախել այն սպիտակաձավարի կամ շաքարի փոշու մեջ, թեթևակի տափակացնել։
Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել թխվածքաբլիթները և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Թխել 30 րոպե՝ մինչ ոսկեգույն դառնալը։ Մատուցել սառը վիճակում։
Բարի ախորժակ։