Խանութում գնած ավոկադոն կտրելով՝ մենք միջից մեծ, ընկույզի տեսքով կորիզ ենք հանում։
Պարզվում է, որ այն կարելի է տնկել և տնային պայմաններում դեկորատիվ ծառ ստանալ։
Իսկ թե ինչպես դա անել, այսօր կպարզենք EnterTrain-ի հետ միասին։
1. Գնեք ավոկադոյի հասած պտուղ, կիսեք և հանեք կորիզը։ Տնկելու համար ավելի հարմար է մեծ կորիզը, քանի որ դրա մեջ սննդարար նյութերն ավելի շատ են։
2. Կորիզը լավ լվացեք հոսող ջրի տակ։
3. Կորիզի մեջ երեք տեղից ատամի փայտիկներ մտցրեք 3 մմ խորությամբ, ինչից հետո այն բութ կողմով ջրի մեջ տեղավորեք։ Կորիզի ներքևի հատվածը պետք է ջրի մեջ մնա, իսկ անցքերի մասերը ՝ ջրից վերև, ինչպես ցույց է տրված նկարում։
4. 3-6 շաբաթ անց կորիզի վերևի հատվածը կչորանա։ Սկզբում ճաքեր կառաջանան, որոնցից արմատներ դուրս կգան։ Շուտով կերևա նաև ցողունի շիվը։
5. Արմատները ողջ ընթացքում պետք է ջրի մեջ գտնվեն։ Երբ բույսը 4-5 սմ-ի հասնի, այն կարելի է հողի մեջ տեղափոխել։
6. Կոճապղպեղի նման, ավոկադոն էլ չի սիրում ավելորդ խոնավություն։
7. Ընտրեք 20-25 սմ տրամագծով ծաղկամաններ, որոնց հատակին դրենաժով շերտն է՝ 2-3 սմ կերամզիտից։
8. Ծաղկամանի մեջ լցրեք փխրուն բուսահող, խոշոր ավազ, այգու հող և տորֆ։
9. Կորիզն իր շիվով այնպես տնկեք այդ հողի մեւ, որ մեկ երրորդը հողից դուրս մնա, ինչից հետո ջրեք։
10. Ավոկադոն արևասեր է, այդ պատճառով ծաղկամանը այնպիսի տեղ դրեք, որ հնարավորինս շատ լույս տեսնի։
11. Հաճախ և լավ ջրեք, հողը պետք է միշտ խոնավլինի, բայց ոչ չափից դուրս։
12. Սենյակի ջերմաստիճանը, որտեղ այն գտնվում է, չպետք է 16 աստիճանից ցածր լինի։ Ամռանը՝ 22-28, ձմռանը՝ 18-20 օպտիմալ ջերմաստիճանն է։
13. Ամիսը մեկ անգամ՝ մարտից մինչև սեպտեմբեր, ակտիվ աճի ընթացքում, ցիտրուսային բույսերի համար նախատեսված պատրաստի սննդարար խառնուրդներ տվեք հողին։
14. Ավոկադոն հազվադեպ է ծաղկում, անգամ բնական պայմաններում։ Տանը հնարավոր է ծաղիկներ տեսնել 5-7 տարի անց։