Կներես Հայկ ջան, որ չկարողացանք… նոր մանրամասներ՝ Հայկի մասին

ANIMALI CELEBRI

Բանակում մահացած զինվոր Հայկ Ասրյանն ավարտել է Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը։

Դպրոց, որն իմ հայրական տնից ընդամենը մի քանի քայլ է բաժանում և մանկությունս անցել է այդ դպրոցի զանգի հնչյունների ներքո։

Նույն դպրոցն ավարտել եմ նաև ես ու ասեմ, որ մինչև հիմա էլ, երբ ասում են դպրոց, ես մեր դպրոցն եմ հիշում։ Վեհ, օրինակելի, նմանը չունեցող, իր բարձրության վրա։ Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի սանն է եղել Հայկը։

Միայն դա բավական է՝ պատկերացնելու, թե ինչ դաստիարակություն ու կրթություն է ստացել , առանց չափազանցության։

Ահա թե ինչ են ասում Հայկի մասին․

Նանա Մելքոնյան՝
Հայկը՝ այսօր մահացած զինվորը, դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով, համալսարանը՝ գերազանցությամբ․․․Այո, այսպիսի բաներ, որ ուրախությամբ ասելու փոխարեն տխրությամբ ենք ասում․․․․

Հայկն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։

Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։

ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ցավ, ափսոսանք ու մեղքի զգացում ունեմ….անդառնալի կորուստ, Հայկի ընտանիքի, Գորիսի ու մեր երկրի համար:

Ցավակցում եմ Հայկի ընտանիքին ու հարազատներին….

Հասկանում եմ, բոլորս վրդոհվված ենք, պատասխաններ ենք պահանջում և այդ պահանջը արդարացի է:

Գիտեմ դժվար է, բայց մի մեծ խնդրանք՝ մի թիրախավորեք բանակը, Արցախ Հայաստան բաժանարար գծեր մի քաշեք:

Բանակը մեր լինելիության միակ երաշխավորն է և բոլորս անելիք ունենք: Կներես Հայկ ջան, որ չկարողացանք…..

Աստված հոգիդ լուսավորի

Rate article