
Լրագրողներն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն միանալ Քոչարյանի շուրջ ստեղծված դաշինքին:
««Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգն ու շարժվում է դրանով:

Որևէ ալյանսի կամ միավորման հարց չի քննարկվում, ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների դաշինքին, դա բացառապես իրենց գործունեության դաշտում է, մեր օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվել»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ,

կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:
Նպատակն է աջակցել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։







