Ես հավատում եմ Նիկոլին ,հարգում եմ իր համառությունը ,սկզբունքայնությունը…
Հավատում եմ, որ նպատակները ազնիվ են ,հայանպաստ ու բացառապես հայ ազգի շահերից բխող ։
Հավատում եմ ,որ նպատակը երկիրը կոռուպցիայից, անարդարությունից մաքրելն է ։
Հավատում եմ ,որ ջանք ու եռանդ չի խնայելու հայի կենցաղը բարելավելու համար ,որ երազում է հային բարեկեցիկ ,ապահով հպարտ քաղաքացի տեսնել ։
Հավատում եմ, որ հնարավոր ու անհնար ամեն ինչ կանի Հայաստանը աշխարհի առաջ ,հպարտ ու կայացած երկիր ներկայացնելու ։
Վստահ եմ ,որ ավելի լուրջ լծակներ ունենալուց հետո ,շատ բաներ ու շատերին կփոխի ,սկսած իրեն շրջապատող մարդկանցից մինչև վերջին ոստիկան…
Ես Նիկոլին եմ հավատում ,անվերապահորեն հավատում եմ ։
Մնացածը ժամանակի խնդիր է ։
Մենք նախկիններից ժառանգություն ենք ստացել կատարելապես փլուզված ,հոշոտված խալխուլ մի խրճիթ ,անհնարինության աստիճան քայքայված տնտեսություն ,աշխարհի առաջ ողորմելիության հասնող ստորացված վարկանիշ …պատերազմ, ցավ ,տառապանք…երկրի ունեցվածքը գերազանցող արտաքին պարտք …
Այս ամենը շտկել ,կարգի բերել , աշխարհին ստիպել այլ աչքով նայել Հայրենիքիս ,թշնամուն ստիպել որ հարգի մեզ ,ուղղել հայի մեջքը …ու չծնկել այլևս …սա կարող է անել միայն Նիկոլը ։
Հավատում եմ ու վերջ ,ու թքած ունեմ թե robaserjի շնիկները իմ հավատալուն ինչ անուն կդնեն