Կարտոֆիլով և աղացած մսով ամենանուրբ, ախորժելի, սննդարար և հյութեղ ջեռեփուկը

ANIMALI CELEBRI

Պատրաստեք այսպիսի ջեռեփուկ և ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին․ ուտեստը ստացվում է հյութեղ, շատ համեղ և անուշաբույր։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարտոֆիլ՝ 500-700գ
  • աղացած միս՝ 500-700գ
  • միջին չափի սոխ՝ 2 հատ
  • պինդ պանիր կամ թթվասեր՝ 100գ
  • կարագ՝ 50գ
  • լոլիկ
  • աղ, ձեթ

Картинки по запросу "Картофельная запеканка с фаршем"

Պատրաստման եղանակ․

Եփել կարտոֆիլը և տրորել՝ կարագ ավելացնելով։ Կարտոֆիլին եփելու ընթացքում աղ ավելացնել։

Մանր կտրատել սոխը, ավելացնել մսին։ Աղացած միսը ձեթով տապակել թավայի մեջ, համեմել աղով։

Լոլիկը կլոր կտրատել։

Ջեռոցի տապակին կարագ քսել։ Լցնել տրորած կարտոֆիլի կեսը։ Հաջորդ շերտը՝ ամբողջ եփած միսն է, և հետո՝ կարտոֆիլի մյուս կեսը։

Դնել կտրատած լոլիկի կտորները։

Պանիրն անցկացնել քերիչով։ Լոլիկի վրա լցնել պանիրը կամ թթվասերը։  Ջեռոցը տաքացնել։ Մեջն ուղարկել տապակը, եփել 20 րոպե՝ 200 ջերմաստիճանի ներքո։

Картинки по запросу "Картофельная запеканка с фаршем"

Բարի ախորժակ։

 

Rate article