Պատրաստեք այսպիսի կարկանդակներ ու ևս մի անգամ համոզվեք, որ տան պայմաններում պատրաստվածն ամենահամեղն է, ախորժելին և առանձնահատուկը:
Պատրաստեք կարկանդակները ցանկածած միջուկով և վայելեք ընտանիքի հետ միասին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 550-600գ
- խմորիչ չոր՝ 7գ
- աղ՝ 10գ
- շաքարավազ՝ 40գ
- ջուր՝ 350մլ
- ձեթ՝ 20գ
Պատրաստման եղանակ.
Խորը տարայի մեջ լցնել 350մլ ջուր, խմորիչ և 3ճ.գ. շաքարավազ:
Ավելացնել 1թ.գ. աղ, 20մլ ձեթ և խառնել: Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը: Խմոր հունցել, այն պիտի ստացվի հարթ, էլաստիկ ու համասեռ:
Խմորը դնել խորը տարայի մեջ, ծածկել կափարիչով և թողնել տաք տեղում 3-4 ժամ:
Այդ ընթացքում պատրաստել միջուկը:
Երբ խմորը պատրաստ լինի, ձեռքերին, սեղանին ձեթ քսել: Այլևս չի կարելի ալյուր օգտագորժել:
Խմորը դնել սեղանին, բաժանել փոքր մասերի: Դրանցից գնդիկներ ձևավորել և ծածկել տոպրակով: Վերցնել մի գնդիկ, գրտնակել և միջուկ դնել: Ամրացնել եզրերը և կարկանդակի տեսք հաղորդել:
Թավայի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել: Մեջը դնել կարկանդակները: Դրանք պիտի կիսով չափ լինեն ձեթի մեջ:
Տապակել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն կդառնան:
Բարի ախորժակ: