Բաղադրիչների նշված քանակից ստացվում է մոտ 1 կգ խմոր։ Այսպիսի կարկանդակները երկար ժամանակ մնում են համեղ և փափուկ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
գոլ կաթ՝ 250մլ, թարմ խմորիչ՝ 20գ, աղ՝ 1/2թ․գ․, շաքարավազ՝ 100գ., սպիտակուց՝ 1 հատ, վանիլին, եթե քաղցր միջուկով եք պատրաստելու, կարագ՝ 50գ.,ալյուր՝ 500գ.,ձեթ՝ 20գ
կարկանդակներին քսելու համար․
դեղնուց՝ 1 հատ, կաթ՝ 1ճ․գ․, կարագ՝ 15գ
Պատրաստման եղանակ․
Խորը տարայի մեջ լցնել գոլ կաթը, ավելացնել խմորիչը, խառնել։ Ավելացնել աղը, շաքարավազը, ձուն և սպիտակուցը։ Ավելացնել վանիլինը և հալացրած կարագը։ Խառնել։ Ստացված խառնուրդին ավելացնել ալյուրը և խմոր հունցել։ Հունցել մոտ 7-8 րոպե։ Լցնել ձեթը և նորից հունցել։ Ծածկել սննդային տոպրակով և թողնել 1-1,5 ժամ։ Այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Կարող եք օգտագործել տրորած կարտոֆիլ, եփած աղացած միս, ջեմ։ Պատրաստի խմորը դնել ալյուրոտ սեղանին, բաժանել 18 հավասար կտորների։ Յուրաքանչյուր կտորին գնդիկի ձև տալ, թողնել 5 րոպե։ Գնդիկները գրտնակել։
Յուրաքանչյուրի մեջտեղի հատվածում միջուկ դնել, ամրացնել եզրերը և կարկանդակներ ձևավորել։ Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ՝ միմյանցից քիչ հեռու դնելով։
Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի։
Խառնել դեղնուցն ու կաթը։ Քսել կարկանդակներին։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 20 րոպե, հանել ջեռոցից և հալացրած կարագ քսել։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը