Այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․
—Եթե պահպանվի վարակի ոչ բարենպաստ դինամիկան, մենք ստիպված ենք լինելու վերադառնալ փուլ 3-ի սցենարին. շարունակվելու է թեստավորման ծավալների ընդլայնումը, բնակչության ինքնամեկուսացումը և սոցիալական լիարժեք ապահովումը։
Նրա խոսքով՝ եթե հաջողվի նվազ պահել վարակի տարածման դինամիկան, կվերանայեն սահմանափակումները և կանոնների թեթևացման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն. «Կշարունակենք կրկին ընդլայնել թեստավորման քանակը, ինչպես նաև՝ բարելավել տեղորոշման գործիքները: Իսկ եթե վարակի տարածման դինամիկան բարենպաստ սցենարով ընթանա, կարծում եմ, նույնիսկ քննարկելի է, որ սահմանափակումներն առհասարակ հանվեն, այդ ընթացքում էլ կշարունակվի շփումների շրջանակի բացահայտումը և թեստավորումը»,-ասաց պարետը:
Աղբյուր՝ Մամուլ