
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում՝ ամփոփելով այսօրվա հավաքը, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ներկայացրեց առաջին ձեռքբերումները: «Յուրաքանչյուր հաղթանակ գին ունի: Մինչև չես տառապում, հաղթանակի չես հասնում: Մենք արդեն մի քանի օր է, որ քայլում ենք, բայց արդեն ունենք հաղթանակ՝ փոքր, բայց հաղթանակ: Վաղը մեզ հրավիրել են Ազգային ժողով՝ լսումների, որտեղ մենք կբարձրացնենք բոլորիդ ձայնը: Այսօր զանգահարել են նաև նախագահականից, ասել են, որ պատրաստ են հանդիպելու՝ մեր պահանջը լսելու համար: Սա նույնպես հաղթանակ է: Երբ որ մենք միասին կստիպենք իշխանության բոլոր օղակներին՝ կատարել իրենց գործառույթը, կառավարությանն այլ բան չի մնա, քան լսել ժողովրդի ձայնը: Բայց դրա համար մեզ պետք է, որ այս հրապարակը լիքը լինի»: