Եթե ցանկանում եք պատրաստել հասարակ թխվածք, բայց որ ստացվի համեղ և հետաքրքիր, կարող եք փորձել այս բաղադրատոմսը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 200գ
- ձու՝ 4 հատ, հանել սառնարանից պատրաստելուց 15 րոպե առաջ
- շաքարավազ՝ 250գ
- կարագ՝ 220գ
- փխրեցուցիչ՝ 2թ․գ․
- վանիլին
Պատրաստման եղանակ․
1 րոպե հարել կարագը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը։
Ձուն հարել և գդալ-գդալ ավելացնել կարագը։
Լցնել փխրեցուցիչի և վանիլին հետ միասին մաղած և խառնած ալյուրը։
Խառնել, ստացված խմորը լցնել ձեթով պատված տապակի մեջ՝ ցանկալի է բացվող կողքերով։ Տաքացնել ջեռոցը։
Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե, անջատել ջեռոցը, կիսաբաց անել դռնակը և թողնել այդպես 15 րոպե։
Հանել տապակը, ծածկել սրբիչով և հանել բիսկվիթը 5 րոպեից։
Պատրաստել կրեմը․ հարել 0,5լ կաթ՝ 2ճ․գ․ ալյուրի, 2 դեղնուցի, 1ճ․գ․ կրախմալի, 180գ շաքարավազի հետ միասին։
Անդադար խառնելով եփել՝ մինչ խտանալը։ Սառեցնել։ 100-150գ կարագ և սառած կրեմը հարել միասին։
Սառած բիսկվիթը կտրել 2 կամ 3 շերտի, կրեմ քսել և զարդարել տորթն ըստ ցանկության։
Բարի ախորժակ։