Ծնվել է Սիլվա Հակոբյանի առաջնեկը. Հայտնի է բալիկի անունը

ANIMALI CELEBRI

Երգչուհի Սիլվա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք,

որ ծնվել է նրանց առաջնեկը:

«Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»,- իր էջում գրել է երգչուհին:

Սիլվա Հակոբյանը ծնվել է հոկտեմբերի 23, 1988 թվականին Հակոբ և Վերժին Հակոբյանների ընտանիքում Վայք քաղաքում, Վայոց ձորի մարզում։ Սիլվան սկսել է երգել 4 տարեկանից:

Սովորել է Վայքի միջնակարգ դպրոցում, սակայն 2 տարի հետո տեղափոխվել են Երևան, ուր և ավարտել է Երևանի համար 106 միջնակարգ դպրոցը։

2006 թվականին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան 2000 մասնակից և BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։

2007 թվականից Սիլվան սկսում է իր կարիերան՝ թողարկելով երգեր և համերգներ տալով ամբողջ Հայաստանում։

(Visited 237 times, 237 visits today)
Rate article