ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեխան ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Դստերն անվանել են Մարիա։ Բալիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, որն իրականացրել է Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:
Նշենք, որ Վանեցյանը ունի երկու որդի, ավագ որդին՝ Արտյոմը շուտով կդառնա 20 տարեկան, կրտսեր որդին՝ Դավիթը՝ 12: Կնոջ հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։