Խրթխրթան, համեղ ու հագեցնող նախաճաշ 10 րոպեում. այ սա այն է, ինչ ինձ պետք էր
Ձեզ պետք է
180 գ կաթնաշոռ
140 գ պանիր
1 ձու
2-3 ճաշի գդալ ալյուր
Կանաչի՝ ըստ ճաշակի
Աղ
Բուսայուղ՝ տապակելու համար
Ինչ անել
Պանիրն անցակցնել քերիչով: Կաթնաշոռը տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր:
Աշխատանքային մակերեսի վրա ալյուր լցնել, պանրային զանգվածից վերցնել մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
Ձեր նախաճաշը պատրաստ է: Բարի ախորժակ: